«Թալիբան» արմատական շարժման գրոհայինները պետք է երաշխիքներ տրամադրեն, որ Աֆղանստանում իշխանության գալուց հետո երկիրը միջազգային անվտանգության սպառնալիք չի դառնա: Այս մասին ասված է G7-ի (G7) արտաքին գործերի նախարարների տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախարարները համաձայնել են, որ «Թալիբան» շարժումը պետք է հավաստիացնի, որ Աֆղանստանը ահաբեկչական սպառնալիք չի ներկայացնի միջազգային անվտանգությանը», — նշված է հաղորդագրության մեջ, որը հրապարակել Է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որն այս տարի նախագահում է «յոթնյակում»:

G7-ի նախարարները կարեւորել են այն, որ շարժումը կատարի քաղաքացիական անձանց պաշտպանության իր պարտավորությունները եւ խորը մտահոգություն են հայտնել Աֆղանստանի որոշ մասերում դաժան հաշվեհարդարների վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ: