«Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հիմա կարո՞ղ է վարչապետի աթոռին բազմածը խելամիտ բացատրություն տալ այս ինչ գավառական վալս է պարում պետական պաշտոններ նշանակելիս:

Ավելի կոնկրետ, պետք է հարցնել, թե ինչով էր պայմանավորված նախկին-ներկա ԱԽՔ-ին ԱԳՆ տեղավորելու օպերացիայի անփառունակ վախճանը: Եթե, օրինակ ռուսներն են համապատասխան վայր ուղարկել նման նշանակման հեռանկարը, արդյո՞ք դա կապված է վերջինիս՝ աշխարհաքաղաքական դերակատարների հետ ունեցած իր ինտիմ-քաղաքական սիրախաղերով:

Իսկ, եթե էվոլուցիայի արդյունքում մի քիչ քաղաքական հոտառություն ձևավորած լինեին, գոնե կճշգրտեին ժամերը գործընկերների հետ մինչև Արմեն Գրիգորյանի մերժված լինելու ապացույցը բոլորիս աչքը հանրային կերպով մտցնելը»: