ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Միջազգային բանակային խաղերի նախաշեմին անձամբ է փորձարկել տանկային բիաթլոնի երթուղին։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել են ՌԴ ՊՆ-ից։

Շոյգուն բարձր է գնատահել ավելի քան չորս կիլոմետր երկարությամբ մայրուղու պատրաստվածությունը։ Տանկային բիաթլոնի մրցույթն Ալաբինո զորավարժարանում կանցկացվի օգոստոսի 22-ից սեպտեմբերի 4-ը։ Դրան կմասնակցեն ավելի քան 20 երկրի թիմեր։