Հայաստանի շախմատի կանանց թիմի անդամ Էլինա Դանիելյանը շարունակում է կես միավորով հետ մնալ Եվրոպայի անհատական առաջնության առաջատարից:

Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնության 9-րդ տուրում Դանիելյանը մրցել է մրցաշարային աղյուսակի առաջատար Ուկրաինայի ներկայացուցիչ Լուլիջա Օսմակի հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի: Այժմ Դանիելյանն ունի 7, իսկ Օսմակը` 7,5 միավոր:

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Աննա Սարգսյանը հավաքել է 6, Լիլիթ Մկրտչյանը` 5,5 միավոր: