Օգոստոսի 18-ին՝ ժամը 22։50-ի սահմաններում, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Կատատրավմա, ծանր գլխուղեղային վնասվածք, կոմատոզ վիճակ» ախտորոշմամբ՝ իրենց մոտ տեղափոխված երեխան ժամը 21։30-ի սահմաններում հանկարծամահ է եղել, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ 

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ մահացածը Երևանի բնակիչ 8-ամսական Ն․ Ս․-ն էր։

Կայքի տեղեկություններով՝ երեխան նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել այս տարվա օգոստոսի 4-ին։ Փաստի առթիվ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։