Եռաբլուրը բետոնապատում են։
Տղաների շիրիմները թաքցնում են բետոնի շերտի տակ։
Ձեզ մոտ “ինչու՞” հարց չի՞ առաջեցել։
Ես ձեզ կասեմ, թե ինչու։
Անձամբ շփվելով անհետ կորածների ծնողների հետ` գիտեմ, թե ինչպես են այդ մարդկանց համոզում 30% ԴՆԹ համընկնումով մարմինը ճանաչել որպես իրենց երեխա ու տանել հուղարկավորել։ Կան հայտնի դեպքեր, երբ հուղարկավորությունից որոշ ժամանակ անց պարզվել է, որ սխալ անվամբ, այլ մարդու տվյալներով է հուղարկավորվել զինվորը։
Նման փնթիձևով իրականացված նույնականացման արդյունքում վաղ թե ուշ լինելու է արտաշիրիմում պահանջողների զգալի աճ։
Սա բացի շարքային սրբապղծությունից նաև փորձ է անհնարին դարձնել հետագայում արտաշիրիմումները։