Բանգլադեշի ամենամեծ հասարակաց տան հարյուրավոր սեքս-աշխատողներ պատվաստվել են Covid-19-ի դեմ: Նրանք այժմ հույս ունեն, որ դա կվերակենդանացնի համավարակից ավերված ոլորտը, հաղորդում է AFP-ն:

Բանգլադեշն այն սակավաթիվ մահմեդական երկրներից մեկն է, որտեղ մարմնավաճառությունն օրինականացված է, 169 միլիոն բնակչությամբ երկրում կա առնվազն 11 հասարակաց տուն:

Արեւմտյան Դաուլաթդիա քաղաքում հասարակաց տունը գործում է ավելի քան մեկ դար, բայց շատ սեքս-աշխատողների ապրուստի միջոցները ծանր հարվածներ են կրել կարանտիններից եւ վիրուսով վարակվելու մտավախություններից:

Փետրվարից առողջապահության ոլորտի պատասխանատուները ներարկեցին հնդկական արտադրության AstraZeneca պատվաստանյութի առաջին եւ երկրորդ դեղաչափերը Դաուլատդիայի գրեթե 200 սեքս-աշխատողներին: Սակայն նրանք չկարողացան ընդլայնել ծրագիրն այն բանից հետո, երբ Նյու Դելին սառեցրեց արտահանումը:

Պաշտոնյաները հայտարարել են, որ սխեման վերսկսվել է չորեքշաբթի այն բանից հետո, երբ Բանգլադեշը Covax նախաձեռնության շրջանակներում Չինաստանից եւ ԱՄՆ-ից պատվաստանյութի միլիոնավոր դեղաչափեր ստացավ: