Տեսանյութերը, որոնցում «Թալիբանի» զինյալները ամերիկյան արտադրության զրահամեքենաների վրա են եւ մտնում են ամերիկյան Black Hawk ուղղաթիռներ՝ ձեռքներին ամերրիկյան զենք աֆղանական կառավարական ուժերի պարտությունից հետո, Սպիտակ տանն անհարմար վիճակի մեջ են դնում, գրում է AFP-ը։

Իսլամական զինյալները, որոնք հեշտությամբ իրենց վերահսկողության տակ վերցրին երկիրը բազմամսյա գործողություններից հետո, զավթել են հսկայական քանակությամբ զենք, սարքավորումներ եւ ռազմամթերք աֆղանական զինված ուժերից, որոնց մեծ մասը վերջին երկու տասնամյակում մատակարարել է Վաշինգտոնը։

Տեսանյութերը սոցցանցերում վկայում են, թե ինչպես են «Թալիբանի» զինյալները՝ զինված M4 եւ M18 ինքնաձիգներով, երթեւեկում ամերիկյան կուլտային Humvee ավտոմեքենաներով։ Մի տեսանյութում նրանք հանդերձավորված են հատուկ նշանակության ջոկատայինների տակտիկական համազգեստով՝ ամերիկյան ոճով։

Սարքավորումների մեծ մասը զավթվել է աֆղանական ուժերից, որոնք, չնայած մարզումների երկու տասնամյակներին եւ ԱՄՆ-ից ուղարկված տասնյակ միլիարդավոր դոլարներին, առանց մարտի զիջեցին մայրաքաղաք Քաբուլը հանգստյան օրերին։

«Հաստատ, այդ նյութերի զգալի մասը հայտնվել է «Թալիբանի» ձեռքում»,- ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ ավելացնելով, որ «մենք համոզված չենք, որ նրանք հաճույքով այն մեզ կտան»։

«Բայդենի անհաջող հեռանալու շնորհիվ «Թալիբանն» այսօր ավելի լավ է զինված, քան երբեւէ»,- ասել է հանրապետական Ռոնա ՄակԴենիելը։

Պաշտոնական տվյալներով՝ վերջին տարիներին ամերիկյան զինվորականները աֆղանական բանակին մատակարարել են ավելի քան 7000 գնդացիր, 4700 Համեր եւ 20 000 նռնակ։ Աֆղանստանցիները Վաշինգտոնից ստացել են նաեւ հրետանային եւ հետախուզական անօդաչուներ, ինչպես նաեւ ավելի քան 200 ինքնաթիռ եւ ուղղաթիռ։

Սակայն նրանց հետագա աշխատանքը հիմնականում կախված էր ԱՄՆ տեխնիկական աջակցությունից եւ պահեստամասերից։

Մոտ 40 աֆղանական զինվորական ինքնաթիռ հասցվել է Ուզբեկստան վերջին մեկ շաբաթում՝ խուսափելու համար թալիբների հարձակումից, այդ թվում հինգ UH-60 Black Hawk եւ 16 ռսուական Ми-17 ուղղաթիռ ու 10 հատ A-29 ուղղաթիռ, ինչպես նաեւ Super Tucano գրոհայիններ։

16 ամսվա ընթացքում Պենտագոնը դուրս է բերել հսկայական քանակությամբ սարքավորումներ Աֆղանստանից եւ դրա մի մասը հանձնել աֆղանական բանակին։ Բայց աֆղանական ուժերին մատակարարված զենքը, որը հիմա գտնվում է «Թալիբանի» ձեռքում, մտահոգիչ է։

Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ դեպարտամենտն ուսումնասիրում է այդ հարցը։

Փորձագետները կարծում են, որ զավթված զենքը եւ տեխնիկան ընդամենը սահմանափակ չափով են ընդլայնում թալիբների հնարավորությունները։

«Ամենավտանգավոր զենքը, որ զավթել են թալիբները, D-30 հաուբիցներն ու աֆղանական ՌՕՈւ միջոցներն են»,- ասել է անվտանգության գծով Վաշինգտոնյան խորհրդատվական ընկերության «Հակազդեցություն սպառնալիքներին եւ մարտահրավերներին» ծրագրի տնօրեն Ջոնաթան Շրոդենը։ «Պարզ չէ, թե նրանք կկարողանան արդյոք օգտագործել իրենց զավթած բոլոր օդային պլատֆորմները, բայց նրանք արդեն ցուցադրել են այդ հաուբիցները կիրառելու կարողությունը»,- ասել է նա։

Մյուս կողմից՝ հրաձգային զենքի եւ ռազմամթերքի հսկայական քանակությունը, որ ժառանգություն են ստացել նրանք, ասել է Շրոդենը, «հավանաբար, կարող էր հայտնվել Երկիր մոլորակի շատ տարբեր մասերում ու ահաբեկչական այլ խմբավորումների ձեռքում»։ «Հավանաբար, լավագույնը, որ ԱՄՆ-ը կարող է անել այս փուլում, աշխատելն է Աֆղանստանի հարեւանների հետ, որպեսզի փորձենք խոչընդոտել այդ սարքավորումներից ցանկացածի տեղափոխմանը երկրի սահմանից դուրս»,- ասել է նա։