Անհետ կորած զինվորների հարազատներն այս պահին հանդիպում են ԱԱԾ ղեկավար Արմեն Աբազյանի հետ:

Նրանք պահանջում են տեղեկություն՝ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների որոնողական աշխատանքներից:

Հիշեցնենք, որ այսօր առավոտից զինվորների հարազատներն ակցիա են իրականացնում ԱԱԾ շենքի դիմաց, նրանք նշում են, որ պատերազմից ամիսներ է անցել, սակայն իրենց երեխաների մասին որևէ տեղեկություն չունեն, դիմել են տարբեր կառույցներ, սակայն՝ ապարդյուն: