Աբու Դաբիի էմիրությունը, որը երկրորդ ամենախիտ բնակեցվածն է Արաբական Միացյալ Էմիրություններում, չեղարկում է հուլիսին ներդրված մասնակի լոքդաունը, հայտնում է AP-ն:

Աբու Դաբիի արտակարգ իրավիճակների եւ աղետների կոմիտեն հայտարարել է, որ կեսգիշերից մինչեւ առավոտյան 5-ը կվերացվեն սահմանափակումները երթեւեկության եւ բնակչության համար:

ԱՄԷ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը նվազել է մինչեւ 1.089՝ հունիսին գրանցված շուրջ 2000-ից եւ հունվարին գրանցված շուրջ 4000-ից հետո:

Պարսից ծոցի երկիրն աշխարհում ունի պատվաստման ամենաբարձր ցուցանիշներից մեկը. Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, բնակչության 83.14 տոկոսը ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի մեկ դեղաչափ, իսկ 73.42 տոկոսն ամբողջությամբ է պատվաստվել:

ԱՄԷ-ն, որը հաստատել է COVID-19-ի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ, այս ամսվա սկզբին հայտարարել էր, որ կսկսի բուստերային պատվաստումներ կատարել լիովին պատվաստված մարդկանց համար: