Հարկերից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծելու համար Թբիլիսիում ձերբակալել են գործարարի: Այդ մասին ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության հաղորդագրության մեջ:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը, որը ղեկավարել է Վրաստանի մայրաքաղաքի ընկերություններից մեկը, խոշոր գումարի հարկ վճարելուց խուսափելու համար սիստեմատիկ կերպով սխալ է հայտարարել իր եկամուտները՝ դրանով իսկ խախտելով հարկային օրենսդրությունը:

Քրեական գործ է հարուցվել «Առանձնապես խոշոր չափի հարկերից խուսափում» հոդվածով, որը պատիժ է նախատեսում ազատազրկման տեսքով՝ հինգից մինչեւ ութ տարի ժամկետով, հաղորդել է Sputnik-ը: