Իտալական «Նապոլին» հայտարարել է բրազիլացի պաշտպան Ժուան Ժեզուսի հետ մեկամյա պայմանագրի կնքման մասին:

Ժեզուսը նախկինում հանդես էր գալիս «Ռոմայի» կազմում, ում հետ պայմանագրի ժամկետն ավարտվել էր սույն թվականի հունիսի 30-ին: Ժեզուսը Նեապոլ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակում:

Բրազիլացի պաշտպանն Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում անցկացրել է 5 հանդիպում: