ՊՍԺ-ում հիասթափված են Սերխիո Ռամոսի վարքագծից, հայտնում է Cadena SER-ը:

Աղբյուրի փոխանցմամբ ՝ իսպանացին իրեն չափազանց գոռոզ է պահում ակումբի անձնակազմի նկատմամբ, մինչդեռ նա նույնիսկ թիմի ավագը չէ:

ՊՍԺ-ն մտադիր չէ դա հանդուրժել: Եթե ֆուտբոլիստը չփոխի իր վարքագիծը, ապա փարիզեցիների գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն նրան տեղ չի երաշխավորի մեկնարկային կազմում:

ՊՍԺ-ի նորեկ Սերխիո Ռամոսը ֆրանսիական ակումբում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով։ Նա ՊՍԺ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակով։