Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն: ՀՀ վարչապետը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։

Այցի շրջանակում նախատեսվում է Հայաստանի վարչապետի հանդիպումը Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ: