Դատարանը քննում է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանի կալանավորման հարցը, մինչ այդ նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշեց, որ երեկ տիկին Յոլյանը ձերբակալվել է, և ձերբակալությունը միանշանակ համարում են ոչ իրավաչափ;

«Ինչ վերաբերում է մեղադրանքին, ապա խոսքը Քրեական օրենսգրքի 179 հոդվածի մասին է, դա իրենից ներկայացնում է յուրացման և վատման հանցակազմը»,–ասաց նա և պարզաբանեց, որ այսինքն՝ տրամադրվել են օգնություն այնպիսի անձանց, որոնք կարիքավոր չեն։

«Մենք մեղադրանքը չենք ընդունում, հրաժարվել ենք ցուցմունք տալուց։ Բայց պայմանականորեն ընդունենք կարգը խախտել է, և օգնություններ է տրամադրվել ոչ կարիքավոր մարդկանց, և եթե կա կարգի խախտում, այն իր մեջ կարող է պարունակել կարգապահական զանցանքի հատկանիշներ, տվյալ դեպքում ինչպե՞ս  է վարույթ իրականացնող մարմինը տվել սահմանումը կարգապահական զանցանքի և հանցագործության»–ասաց նա։

Պաշտպանը նկատեց, որ տիկին Յոլյանը միշտ քննադատել է այս իշխանությանը, և մենք ականատես ենք լինում, որ ովքեր քննադատում են իշխանությանը, քիչ ժամանակ անց գտնվում են անազատության մեջ, կամ նվազագույնը ձեռք են բերում մեղադրյալի կարգավիճակ։

Մանրամասները՝ տեսանյութում։