Ոչ ԵԱՏՄ անդամ  երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումից հետո 2021 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում երրորդ երկրներից ներմուծվել է 2810 թեթև մարդատար մեքենա, որից գանձվել է 5,314,330 հազար ՀՀ դրամ։ Այս մասին «Արմենպրեսին» հայտնել են   ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Ըստ ՊԵԿ տվյալների` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան էր ներմուծվել 5721 հատ մեքենա, որից գանձվել է 4,890,076 հազար ՀՀ դրամ:

Հիմնականում մեքենաները ներմուծվել են ԱՄՆ-ից, Ճապոնիաից, Չինաստանից, Կանադայից, Գերմանիայից, Վրաստանից և ԱՄԷ-ից:

2020 թվականից սկսած՝ ոչ ԵԱՏՄ երկրներից Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերը բարձրացվել էին և համապատասխանեցվել ԵԱՏՄ հավաքական մաքսային վճարներին: