Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ 200 հազար դեղաչափ 100 հազար անձի համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման գործընթացում առանցքային դեր ունի պատվաստումը, և երկրում պատվաստանյութերի նկատմամբ աճում է հանրային պահանջարկը։

Վերջին շրջանում, վարակման դեպքերի աճով պայմանավորված, առավել, քան կարևոր է պատվաստումային գործընթացում հասարակության ներգրավվածությունը, ինչին կնպաստի նաև պատվաստանյութերի բազմազանությունը:

Բանակցությունների շնորհիվ Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ 200 հազար դեղաչափ 100 հազար անձի համար։ Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում»: