Թուրքիան բաց է «Թալիբանի» հետ համագործակցության համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան բարձր է գնահատում թալիբների «չափավոր հայտարարությունները»: «Մենք բաց ենք համագործակցության համար: Նրանք շատ զգայուն են վերաբերել Թուրքիայի հետ հարաբերություններին, եւ մենք հույս ունենք, որ նրանց զգայունությունը կպահպանվի», — հավելել է Էրդողանը, հաղորդել է Sabah-ը: «Անկախ նրանից, թե ով է իշխանության ղեկին, մենք հակված ենք աջակցել Աֆղանստանին թե՛ լավ, թե՛ վատ ժամանակներում: Մենք արդեն հայտարարել ենք, որ կարող ենք ընդունել «Թալիբանի» ղեկավարներին: Մենք պահպանում ենք այդ վերաբերմունքը նաեւ այսօր: Թուրքիան պատրաստ է ցանկացած տեսակի համագործակցության՝ հանուն Աֆղանստանի ժողովրդի խաղաղության, այդ երկրում բնակվող մեր թուրք հայրենակիցների բարեկեցության եւ մեր երկրի շահերի պաշտպանության»: