Այսօր՝ օգոստոսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17։10-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Nissan Tiida և ВАЗ 2104 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ ծանր վիճակում, տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը