Աֆղանստանի պաշտպանության նախարարը Ինտերպոլին կոչ է արել ձերբակալել երկրից փախած նախագահ Աշրաֆ Գանիին՝ «հայրենիքը վաճառելու» համար։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

«Հայրենիքն առևտուր անողներն ու վաճառողները պետք է պատժվեն ու ձերբակալվեն»,-գրել է նախարարն իր թվիթերի միկրոբլոգում՝ ավելացնելով «Ինտերպոլ, ձերբակալե՛ք Գանիին» հեշթեգը։

Ավելի վաղ նույնաբովանդակ հեշթեգն արդեն առկա էր սոցիալական ցանցում։