«Ուրարտուն» նոր համալրում ունի, թիմ է վերադարձել ակումբի սան Արմեն Մանուչարյանը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» նոր համալրում ունի, թիմ է վերադարձել ակումբի սան Արմեն Մանուչարյանը։

26-ամյա ֆուտբոլիստն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց «Ուրարտուում», Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում նշելով իր նորամուտը 2014 թվականի նոյեմբերի 30-ին Գյումրիի «Շիրակի» հետ խաղում։ Ընդհանուր հաշվով «Ուրարտուի» կազմում բոլոր մրցաշարերում միասին անցկացրել է 23 հանդիպում։

Մանուչարյանը հանդես է եկել նաև «Փյունիկ» ֆուտբոլային ակումբում, որտեղից էլ առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։ 26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել նաև ռուսական «Ռոտոր» և ղազախական «Ակտոբե» ակումբներում»,-ասված է հայտարարությունում։