Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» եւ «Շիրակ») ուղեւորափոխադրումների թիվը 2021 թվականի հուլիսին կազմել է 300 951:

Հուլիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը (հաշվի առնելով երկու օդանավակայանից ստացված տվյալները) կազմել է 158 999, մեկնողների թիվը՝ 141 952:

Հունվարին ժամանողների թիվը կազմել է 31 052, մեկնողներինը` 33 244:

Փետրվարին ժամանողների թիվը կազմել է 31901, մեկնողներինը՝ 58297:

2021 թվականի մարտին ժամանողների թիվը կազմել է 42 283, մեկնողներինը՝ 74 198, իսկ ապրիլին ժամանել է 58 978 մարդ, մեկնել է 75 152-ը:

2021 թվականի մայիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը 82 513 է եղել, իսկ մեկնածներինը՝ 83 840:

Հունիսին օդային ճանապարհով ժամանած քաղաքացիների թիվը 355 952 էր, մեկնողների թիվը ՝ 416054:

Պարզվում է, որ հուլիսն առայժմ տարվա միակ ամիսն է, երբ օդային ճանապարհով Հայաստան ժամանումներն ավելի շատ են, քան մեկնումները:

2021 թվականի 7 ամիսների ընթացքում ժամանած քաղաքացիների թիվը կազմել է 761 678, մեկնածների թիվը՝ 882 737:

Ընդհանուր առմամբ, 2021 թվականի 7 ամիսների ընթացքում օդային ճանապարհով մեկնած քաղաքացիների թիվը 121 059-ով ավելի է, քան ժամանածներինը: