ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է կորոնավիրուսի հետևանքով մահավան վերջին դեպքերին։ Նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«11 մահ, որոնցից կարող էինք զերծ մնալ պատվաստման շնորհիվ. պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը: Հիշենք սա, պատվաստվենք, լինենք առողջ»: