«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից պոմպակայանի հոսանքազրկման  պատճառով ս.թ. օգոստոսի 17-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սեւան քաղաքի՝ Գագարինավան թաղամասով, Վարսեր գյուղի եւ Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: