2004 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն վրացի Զուրաբ Զվիադաուրին ձերբակալվել է սպանության համար, որը տեղի է ուենցել Թելավիի շրջանի Ծինանադալի գյուղում։ Այս մասին հայտնում է sova.news-ը։ Նա սպանել է մի անձի, որը նույն օրը մահացու կրակոց է արձակել Զվիադաուրիի եղբոր վրա։

Նշվում է, որ կենցաղային վեճը մի խումբ տղամարդկանց միջև վերաճել է ֆիզիակական բախման։ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ օլիմպիական չեմպիոնի կողմից սպանվածը հակառակ կողմից բացված կրակին ի պատասխան կրակել է և վիրավորել 4 հոգու, որոնցից 2-ը տեղում մահացել են։