Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլա Սալեհն ասել է, որ ինքը պետության ժամանակավոր ղեկավարն է։ Ինչպես փոխանցում է «Радио Sputnik»-ը, նա կապ է պահպանում աշխարհի առաջնորդների հետ՝ նրանց աջակցությունը ստանալու համար:

Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։