ՆԱՏՕ-ն Աֆղանստանում պարտություն կրեց, եւ դրա օրինականությունը հարցականի տակ է: Այս մասին հայտարարել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ կոչ անելով իր երկրին կենտրոնանալ ազգային պաշտպանության, այլ ոչ թե դաշինքի վրա «գումար ծախսելու» վրա, հայտնել է Reuters-ը:

Չեխիայի Հանրապետությունը խոստացել է մինչեւ 2024 թվականը իր պաշտպանական ծախսերը հասցնել համախառն ներքին արդյունքի 2 տոկոսին՝ ՆԱՏՕ-ի նպատակային մակարդակին, սակայն կառավարությունը հունիսին հայտարարել է, որ կորոնավիրուսային վարակի հետեւանքով առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով ժամկետների մեջ չեն կարողանա տեղավորվել:

Զեմանը նշել է, որ ՆԱՏՕ-ի հիմնական դերը կայանում է գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում, սակայն այժմ դաշինքը ձախողվել է այդ խնդրում: «Մի շարք անդամ երկրների կողմից ՆԱՏՕ-ի հանդեպ անվստահությունը կաճի այս փորձից հետո, որովհետեւ նրանք կասեն՝ եթե ձախողվել եք Աֆղանստանում, ի՞նչ երաշխիք կա, որ չեք ձախողվի որեւէ այլ ծայրահեղ իրավիճակում»:

«Այժմ, երբ ՆԱՏՕ-ում ներդրումներ անելը գումարի վատնում է համարվում, մեր պաշտպանական ծախսերը պետք է կենտրոնացվեն ազգային պաշտպանության, ազգային (ռազմական) գնումների վրա», — ասել է Զեմանը: