Մոսկվա-Երևան-Բաթում չվերթն իրականացնող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովում: Այս մասին տեղեկացնում է «Sputnik Գրուզիան»՝ հղում անելով ուղևորներից մեկին։

Հաղորդվում է, որ ինքնաթիռի հրամանատարն այդպիսի որոշում է կայացրել, քանի որ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։

ԶԼՄ-ի փոխանցմամբ՝ Բաթումիի օդանավակայանում, սա վրացական ավիափոխադրող Georgian airways-ի և հայկական ավիաընկերության Armenia ավիաընկերության համատեղ թռիչքն է:

Օդանավակայանի աշխատակիցներն այս փուլում տեղեկություն չունեն, թե երբ է օդանավը վայրէջք կատարելու:

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։