Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Արարատի մարզի Երասխ բնակավայրի սահմանային մի շարք ուղեկալներ:

Ինչպես հայտնում է ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, դեսպանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության Արարատի սահմանապահ ջոկատի հայ և ռուս սահմանապահների հետ: