Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 16-ին, ժամը 21.00-ից 21.15-ը, Շուշիի շրջանում՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի դիրքերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն՝ հրաձգային զենքի կիրառմամբ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի օժանդակությամբ միջադեպը հարթվել է 21.15-ին: Տուժածներ չկան:

Ընդհանուր առմամբ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով, նշել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: