Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ավելի քան 200 ուխտավորների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցելելիս, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Խնդիրն է ուխտագնացներին ուղեկցել Ամարասի վանական համալիր: Այս համալիրը գտնվում է սահմանազատման գծի մոտ, ուստի անհրաժեշտ է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությունը», — ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դանիիլ Նիկիտինը:

Ռուս խաղաղապահները ուղեկցել են Ստեփանակերտից Մարտունու շրջան ժամանած ուխտավորներին, որոնք ներկա էին Հայ առաքելական եկեղեցու վանքում մատուցված պատարագին:

Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած՝ կրակի և ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում է հաստատվում Լեռնային Ղարաբաղում:

Համաձայնագրի ստորագրման արդյունքում վանքը մնում է Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ գտնվող շփման գծին մոտ և ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում: Ռուս խաղաղապահներն ամեն օր հսկում են վանքը, որի վրա տեղադրված է Ռուսաստանի դրոշը, նրանք ուղեկցում են Ստեփանակերտից ժամանած ուխտավորներին: