Ազգային ժողովը արտահերթ նիստով քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ներկայացրեց նախագիծը և նշեց, որ դրանով առաջարկվում է 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ խորանարդ, ինչը անհրաժեշտ է հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը մեղմելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։