Օգոստոսի 9-ից 15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 758 դեպք, որից 396-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 283 հրդեհի, 8 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 7 ուժեղ քամու, 7 ուժեղ կարկուտի, 11 ինքնասպանության փորձի դեպք, 60 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 175 կենցաղային կանչ. տուժել է 88 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի:

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 18 մահ: Արձանագրվել է թունավորման 4 դեպք: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 6 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 5 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: