2021 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 07։40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցերից մեկում հայտնաբերվել է կալանավորված անձ Ա․ Ս․-ի դին՝ սավանով ճաղավանդակից կախված վիճակում։

Այս մասին հայտնում են քրեակատարողական ծառայությունից։

Վերջինս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ծնողի կողմից 14 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը), «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ էր տեղափոխվել 07․08․2021 թվականին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։