Ջրականի շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել։ Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` նոյեմբերի 13-ից առ այսօր, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1634 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։