ՄԱԿ-ը մոտ 8 մլն դոլար կհատկացնի Հայիթիում երկրաշարժից տուժածներին օգնելու համար, ասել է հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը, հաղորդում է Associated Press-ը:

«Ես 8 միլիոն դոլար եմ տրամադրում արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից՝ Հայիթիում երեկ տեղի ունեցած երկրաշարժին մարդասիրական արձագանքին աջակցելու համար: Այս գումարն ուղղվում է աղետից տուժած մարդկանց` բժշկական օգնության, մաքուր ջրի, ժամանակավոր կացարանների եւ սանիտարական միջոցառումների համար»,- գրել է նա Twitter-ում:

Շաբաթ առավոտյան Հայիթիում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Պաշտոնական տվյալներով` զոհվել է 1297 մարդ, վիրավորվել` ավելի քան 5300-ը: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է մտցրել: