Իրանի դեսպանը հուսով է, որ Թեհրանի եւ Էր Ռիադի միջեւ բանակցությունները դեսպանատների բացման մասին արդյունք կտան:

Al-Alam-ին տված հարցազրույցում Բաղդադում Իրանի դեսպան Իրաջ Մասջիդին հայտնել է, որ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ բանակցությունների մի քանի փուլ է անցել Իրաքում, որոնք ժամանակավոր դադարեցվել են՝ կապված Իրանում իշխանափոխության հետ:

Նրա խոսքով՝ Թեհրանը կտրականպես մերժում է տարածաշրջանում, հատկապես՝ Իրաքում ԱՄՆ ցանկացած ներկայություն: