Հաղորդում հանցագործության մասին։ Ես Շանթ Գոչեանս հանդիսանում եմ Պապարացի կաֆե ՍՊԸ֊Ի տնօրենը։ Ընկերությունը սրճարանային և ակումբային գործունեություն է ծավալում Աբովյան 3 հասցեում։ Նշված տարածքը վարձակալությամբ տրված է ինձ արդեն մոտ 6 տարի։ Վերջին շրջանում տարածքի սեփականատիրոջ լ/ա Վոլոդյա Բեջանյանը մշտապես արհեստական խոչըդոտներ է ստեղծում ընկերության բնականոն աշխատանքի համար, արգելում է ընկերության տարբեր աշխատակիցներին մուտք գործել տարածք, անջատում է լույսերը, վերելակը։ Մոտ 1 տարի առաջ տարածքի սեփականատիրոջ ներկայացուցիչը խաբեությամբ, պատճառաբանելով, որ շտապ պետք է վաճառի տարածքը՝ լուծել է վարձակալության պայմանագիրը, որից հետո հրաժարվել է կնքել նոր պայմանագիր, սակայն վարձավճարները մշտապես ստացել է, և որևէ պահանջ կապված վարձավճարների հետ առ ներկա պահը ոչ գրավոր, ոչ բանավոր չի ներկայացրել։ Լ/ա Վոլոդյա Բեջանյանը ստացել է այդ թվում նաև օգոստոս ամսվա վարձավճարը 9500$֊ի չափով։ Երբևէ որևէ գրավոր կամ բանավոր պահանջ չի եղել տարածքը ազատելու վերաբերյալ, իսկ ընկերության բազմաթիվ առաջարկներին նոր պայմագիր կնքելու՝ մերժել է։
2021թ օգոստոսի 15֊ին ժամը գիշերը 12.30 սահմաններում հերթական անգամ անջատել է հոսանքը, արգելափակել վերելակը՝ ցանկանալով տարածքից դուրս չթողնել հյուրերին և անձնակազմին։ Իմ միջամտությունից հետո վերելակը միացրել են և թույլ տվել մարդիկ դուրս գան։ Մի քանի ժամ բանակցելուց հետո խնդրել եմ ողջամիտ ժամկետ տրամադրել տարածքից ընկերությանը պատկանող ողջ գույքը դուրս բերելու համար, սակայն Վոլորդյա Բեջանյանը, նրա թոռնիկ Վլադ Բեջանյանը և այլ անձինք (նրանք ներկայացել են թոռան ընկերներ, Բորիս անունով պահակը, և մեկ քաղաքացի, ով ասում էր, որ Վոլոդյան իր շեֆն է) թույլ չեն տվել գույքը դուրս բերել՝ փակել են դռները և առհասարակ արգելել մուտք գործել տարածք։ Ընկերությանը գրասենյակը ևս այդ տարածքում էր։ Տարածքում ներկայումս գտնվում է ընկերության ողջ գույքը, ներառյալ հդմ սարքերը, ընկերության ամբողջ փաստաթղթերը, կնիքները, համակարգիչները, տարածքի կահավորման և սպասարկման համար համար ձեռք բերված ողջ գույքը՝ լույսային, երաժշտական սարքավորումներ, բազկաթոռներ, սեղաններ, աթոռներ, սառնարաններ, օդորակիչներ, սպասք և այլ գույք։
Ընկերության աշխատանքը ապօրինաբար խափանված է, գույքը՝ հափշտակված։ Ընկերության տնօրինությանը և աշխատակիցներին զրկել են իրենց պատկանող իրերը տնօրինելու, օգտագործելու իրավունքից։
Ընկերությունը կրում է ահռելի վնասներ, խախտել է իր հաճախորդների առջև հանձն առած պարտավորությունները։
Սույնով խնդրում եմ նշվածը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին կատարված մի խումբ անձանց կողմից։
Հայցում ենք մեր բոլոր հաճախորդների ներողամտությունը և հայտարարում, որ Պապարացի քլաբը և Վերեվը այլևս նշված հասցեում գործունեություն չեն ծավալելու։
“Պապարացի կաֆե” ՍՊԸ տնօրեն Շանթ Գոչեան։