Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 17-ին կանցկացնեն շտապ կոնսուլտացիաներ Աֆղանստանի իրադրության շուրջը՝ տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Օգստոսի 16-ին այդ մասին Twitter-ում գրել Է արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հետեւելով Աֆղանստանի իրադրությանը՝ վերջին օրերին եւ ժամերին օտարերկրացի գործընկերների հետ ինտենսիվ շփումներից հետո ես որոշում ընդունեցի հրավիրել Եվրամիության արտաքին գործերի նախարարների արտակարգ տեսախորհրդաժողով վաղը օրվա երկրորդ կեսին Աֆղանստանի իրադրության առաջին գնահատման համար»,- գրել Է նա:

Եվրամիությունն այժմ մտահոգված Է Քաբուլից իր դիվանագիտական եւ տեխնիկական անձնակազմի տարահանմամբ, նաեւ քննարկվում են այն աֆղաններին ապաստանի տրամադրման հարցերն, ովքեր աշխատել են Եվրոպայի ներկայացուչություններում:

Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հայտնել Է, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները պլանավորում են օգոստոսի 17-ին քննարկել Աֆղանստանի իրադրությունը:

Եվրոպայի շատ երկրներ այս պահին Աֆղանստանից տարահանում են իրենց քաղաքացիներին, կրճատում են անձնակազմը դիվանագիտական ներկայացուչություններում, շատերն այնտեղ փակում են իրենց դեսպանությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: