Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչներն ահազանգում են՝ արդեն 3 ժամ է` թշնամին կրակում է Սոթքի ոսկու հանքի և Կութ գյուղի ուղղությամբ:

«Ահավոր վիճակ է, կրակոցները չեն դադարում, չգիտենք` ինչ անենք… Քիչ առաջ էլ իմացանք, որ Կութի հատվածում զոհ ու վիրավորներ ունենք… Հենց էս մեր խոսելու պահին անօդաչուն գլխներիս վերևով եկավ, անցավ դեպի Վարդենիսի կողմ: Դեռ ինչքա՞ն պետք է էս ամենը շարունակվի…»,- 168.am-ի հետ զրույցում ասացին գյուղացիները:

Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը մեզ հետ զրույցում հաստատեց գյուղացիների խոսքը:
«Ինտենսիվ կրակոցները շարունակվում են, անօդաչուներ էլ կան»,- ասաց Ավետյանը, ապա հավելեց, որ այս պահին երկար խոսել չի կարող: