Մի քանի հարյուր մարդ հավաքվել է ԱՄՆ Սպիտակ Տան դիմաց՝ կոչով դիմելով ամերիկյան իշխանություններին, որպեսզի վերջիններս միջոցներ ձեռնարկեն ծայրահեղական  «Թալիբան» շարժման դեմ և դադարեցնեն բռնությունն Աֆղանստանում: Փոխանցում է Tass-ը:

Քաղաքացիները պահանջում են ԱՄՆ իշխանություններից չհեռանալ Աֆղանստանից, ազատագրել Աֆղանստանը:

Բողոքի ակցիայի մի շարք մասնակիցներ մեղադրանքներ են հնչեցրել Ջո Բայդենի հասցեին՝ նշելով, որ նա գործում է անպատասխանատու կերպով, նա լքում է Աֆղանստանն ամենակարևոր պահին:

Որոշ մասնակիցներ են կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Պակիստանի դեմ, քանի որ վերջինիս իշխանությունն ամեն կերպ աջակցում է Աֆղանստանի ծայրահեղականներին: