Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 724-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հանրապետության քաղաքացիական պաշտպանության վարչությանը հղումով:

Ավելի վաղ վարչապետ Արիել Անրին ասել էր, որ Հայիթիի իշխանությունները երկրում արտակարգ դրություն են մտցնում օգոստոսի 14-ի առավոտյան տեղի ունեցած երկրաշարժից հետո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեյսմոլոգները Հայիթիում գրանցել են 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: