Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Նաիլի Ասկերզադեի «ԳԿՉՊ. 30 տարի անց» ֆիլմում պատմել է ԽՍՀՄ փլուզման իր տարբերակը, գրում է Russia Today-ը:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը և Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովը «անձնական պայքար են մղել իշխանության համար»:

«Չի կարելի անձնական հարաբերությունները, իշխանության համար անձնական պայքարը փոխանցել ամբողջ երկրին: Այդպես հարաբերությունները կարգավորել էին ցանկանում Խորհրդային Միությունում, որ երկիրը քանդեցին: Դե, սա, մի քիչ կենցաղային լեզվով ասած, բայց սրանում մեծ իմաստ կա»,- ընդգծել է Բելառուսի նախագահը,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի առաջնորդը նաև նշել է, որ Բելովեժսկայա Պուշչան պատահաբար է դարձել ԽՍՀՄ փլուզման վայր: