Արմատական ​​«Թալիբան» շարժման ներկայացուցիչները հաստատել են, որ իրենք մարտական գործողություններ չեն վարում Քաբուլում, սակայն թալիբներն արդեն իրենց վերահսկողության տակ են վերցրել ամբողջ Աֆղանստանը, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը:

Պետական ​​հիմնական հաստատությունների հետ միասին՝ թալիբները զենք են ստացել, որոնք թողել են հեռացող կառավարական ուժերը:

Արմատական ​​շարժման զինված կողմնակիցներին նկատել է Բաղրամի ամենամեծ ավիաբազայում, որը ամերիկացիները հուլիսի սկզբին հանձնել էին աֆղան զինվորականներին:

Ներկայումս «Թալիբանի» պատվիրակությունը բանակցություններ է վարում երկրի կառավարության հետ Քաբուլի նախագահական պալատում, որտեղ նրանք քննարկում են, մասնավորապես, իշխանության փոխանցումը: