Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ շարունակում է ծանոթանալ ՀՀ տեսարժան վայրերին: Օգոստոսի 12-ին նրանք այցելել են Արմավիրի մարզ, ծանոթացել են մի շարք տեսարժան վայրերի հետ՝ այցելելով նաև Բագարան գյուղում գտնվող Սուրբ Շուշանիկ եկեղեցին (X դար) և 12-րդ դարում կառուցված Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ դեսպանության ֆեյսբուքյան էջից։

Այցի ընթացքում Սերգեյ Կոպիրկինն այցելել է նաև Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի ծառայության վայր և հայ-թուրքական սահմանի մոտ տեղակայված դիրքերը: Նա հանդիպել է ռուս և հայ սահմանապահների հետ, ծանոթացել նրանց կողմից իրականացվող խնդիրներին և թե ինչպես են նրանք համատեղ ծառայություն իրականացնում՝ պաշտպանելով հանրապետության սահմանները: