Պարի Սեն-Ժերմենի նոր հարձակվող Լիոնել Մեսսին, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ստրասբուրի դեմ առաջիկա խաղին։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։

Աղբյուրի տեղեկություններով, արգենտինացու ոչ օպտիմալ մարզավիճակի պատճառով նրա դեբյուտը կկայանա օգոստոսի 29-ին՝ Ռեյմսի դեմ խաղում։ Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՊՍԺ-ն պաշտոնապես հայտարարել էր Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին։ Այն նախատեսված է մինչև 2023 թվականը։