Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը oգոստոսի 10-ին կարգադրություն է ստորագրել, որի համաձայն Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոնում աուդիտ է իրականացվում։

Կարգադրության մեջ ասվում է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2012 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն հրամանի 177-րդ կետով.

1. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնին՝ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի N 3704-Ա որոշման N 2 հավելվածը՝ 2021 թվականի օգոստոսի 11-20-ը ներառյալ «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում իրականացնել 2019-2021 թվականների հաշվետու ժամանակաշրջանի կատարողականի աուդիտ։

2. «Երևանի Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ում աուդիտ իրականացնելու նպատակով ընդգրկել աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետներ Ա.Ալեքսանյանին (խմբի ղեկավար) և գլխավոր մասնագետ Ա.Հակոբյանին:

3. Սույն կարգադրության կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի վրա»։