Երեկ՝ օգոստոսի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Հաղթանակի պողոտա և Սպանդարյան փողոցի խաչմերուկում բախվել են Գյումրիի բնակիչներ, 24-ամյա Վահե Հովհաննիսյանի վարած Toyota մակնիշի և 19-ամյա Հունան Կարապետյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդին օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, իսկ Toyota-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 22-ամյա Մ.Հ.-ին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժաամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Նաիրի Գասպարյանն ու Ռոման Հարությունյանը:

Փաստի առթիվ Ռ. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Բախման հետևանքով Volkswagen-ը կողաշրջվել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: