ԱՄՆ-ն եւ Իսրայելը պետք է սկսեն աշխատանքը համատեղ ռազմավարության վրա, եթե Իրանը որոշի չվերադառնա 2015 թվականի միջուկային գործարքին: Այս մասին ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Բիլ Բեռնսին ասել է Իսրայելի վարչապետ Նավթալի Բենեթը, հաղորդում է Axios-ը:

Բայդենի վարչակազմը դեռեւս փորձում է վերադառնալ գործարքին, սակայն բանակցությունները ժամանակվոր դադարեցվել են, քանի որ Իրանում նոր վարչակազմը սկսում է իր գործունեությունը :

Հանդիպման ժամաննակ Բենեթը Բեռնսին է ներկայացրել Իրանի նկատմամբ իր գնահատականն ու քաղաքականությունը:

Իսրայելի պաշտոնյաները ասում են, որ Բեռնսը եւս մտավախություն է կասկածի տակ է դրել այն, որ Իրանը կվերադառնա գործարքի իր պարտավորությունների իրականացմանը: