Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) գրառում է կատարել Ինստագրամի էջում:

«Շնորհակալ եմ իմ մարզիչներին, երկրպագուներին, ընտանիքին ու ընկերներին: Առանձնահատուկ շնորհակալություն հայրիկիս»,- գրել է 29-ամյա ըմբիշը՝ տեղադրելով օլիմպիական մեդալների լուսանկարը:

Հիշեցնենք, որ Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացված 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում գյումրեցի ըմբիշը գրավել էր երկրորդ տեղը: Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում նա դարձել էր բրոնզե մեդալակիր, իսկ Ռիո-2016-ում նվաճել էր չեմպիոնի կոչումը՝ 20 տարի անց Հայաստանին պարգևելով օլիմպիական ոսկե մեդալ: